ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին ժամանել է Լատվիա

Զելենսկին ժամանել է Լատվիա

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Լատվիա։ Այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի և կառավարության ներկայացուցիչների հետ:

Հունվարի 10-ին Զելենսկին այցելել է Լիտվա։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, քննարկել անվտանգության և եվրաինտեգրման հարցեր: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ից հստակություն է պահանջել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցում:

Այսօր Զելենսկին այցելել է Էստոնիա: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ հրադադարն Ուկրաինային ոչ մի օգուտ չի բերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում