ՎՎարդուհի Հարությունյան

Եթե Էկվադորը ռուսական զենք փոխանցի ԱՄՆ-ին, դա ոչ բարեկամական քայլ կլինի Մոսկվայի դեմ. դեսպան

Եթե Էկվադորը ռուսական զենք փոխանցի ԱՄՆ-ին, դա ոչ բարեկամական քայլ կլինի Մոսկվայի դեմ. դեսպան

Ռուսաստանը ստուգում է տեղեկությունն այն մասին, որ Էկվադորը պատրաստվում է ռուսական ռազմական տեխնիկան փոխանցել ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է Էկվադորում ՌԴ դեսպան Վլադիմիր Սպրինչանը, հավելել, որ նման քայլը Մոսկվան կհամարի ոչ բարեկամական:

«Մենք նախազգուշացրել ենք իշխանություններին, որ դա կլինի ոչ բարեկամական քայլ, առավել ևս, որ Էկվադորի նախագահը հայտարարել է իր երկրի չեզոք դիրքորոշման մասին հատուկ ռազմական գործողության և Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ»,- նշել է դիվանագետը։

Ավելի վաղ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտնել էր, որ իր երկիրն ԱՄՆ-ին կփոխանցի ռուսական արտադրության տեխնիկա՝ 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նոր սարքավորումների դիմաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում