ՎՎարդուհի Հարությունյան

Նոր Գվինեայի իրավապահները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով «աշխատավարձերից անհիմն պահումների» դեմ

Նոր Գվինեայի իրավապահները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով «աշխատավարձերից անհիմն պահումների» դեմ

Նոր Գվինեայի իրավապահ մարմինների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով «աշխատավարձերից անհիմն պահումների» դեմ։

Ոստիկանների բացակայության պայմաններում մայրաքաղաք Պորտ Մորսբիում և այլ շրջաններում զանգվածային անկարգություններ, թալանի ու հրկիզման դեպքեր են արձանագրվել, հաղորդվում է 10-ից ավելի զոհի մասին, կան տուժածներ:

Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Կառավարության ղեկավարի խոսքով՝  շուրջ հազար զինծառայող պատրաստ է արձագանքելու բռնության ցանկացած սրման:

Վարչապետը նաև հայտարարել է, որ աշխատավարձերի հետ կապված խնդիրները պայմանավորված են համակարգային անսարքությամբ, բոլոր պահումները կփոխհատուցվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում