ՎՎարդուհի Հարությունյան

Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն և բողոք հայտնել

Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն և բողոք հայտնել

Ռուսաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարին երեկ կանչվել է ՌԴ արտգործնախարարություն:

«Դեսպանին վճռական բողոք է ներկայացվել պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ։ Նշվել է, որ դրանց շարունակման դեպքում ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ պատասխան միջոցներ ձեռնարկել»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հստակեցրել են, որ այդ «ոչ բարեկամական գործողությունները» ներառում են ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների «քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ», որոնք հակասում են Քիշնևի միջազգային պարտավորություններին խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Նշվում է, որ բացի դրանից՝ Մոլդովա մուտք գործող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերը հաճախակի են դարձել։ Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են նաև, որ Մոլդովայի իշխանությունները շարունակում են հակառուսական հայտարարությունները։

«Դեսպանին տեղեկացրել են Մոլդովայի մի շարք պաշտոնատար անձանց մուտքը Ռուսաստան փակելու մասին՝ ի պատասխան Մոլդովայի ղեկավարության գործողությունների»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում