ՄՄարիամ Մխիթարյան

Բելգիան Եվրահանձնակատար Ռեյնդերսի թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բելգիան Եվրահանձնակատար Ռեյնդերսի թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բելգիան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին, որը նաև պատասխանատու է ռուսական սուվերեն ակտիվների սառեցման համար և հեռանկարում նախապատրաստում է դրանց բռնագանձումը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում։

Այս մասին հայտնում է բելգիական Soir թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրությունները կանցկացվեն հունիսին:

Սա եվրահանձնակատարի երկրորդ փորձն է ստանալու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Առաջին անգամ նա առաջադրվել է 2019 թվականին, բայց անհաջող։

Այս պաշտոնում ընտրվելու դեպքում Ռեյնդերսը պետք է լքի Եվրահանձնաժողովը, նրա ներկա կազմի լիազորությունների ավարտից հինգ ամիս առաջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում