Ամբողջ աշխարհի մանուկներին օգնելը պաղեստինցի բայքերի կյանքի առաքելությունն է

Ամբողջ աշխարհի մանուկներին օգնելը պաղեստինցի բայքերի կյանքի առաքելությունն է

Ուիսամ ալ Ջայուզին աշխարհին հայտնի է որպես մեծ սրտի տեր մարդ, ով իր բեռնված մոտոցիկլով շրջում է ամենուր և օգնում բոլոր մանուկներին: Բարի Ուիլը Հորդանանից է, վերջին 15 տարին ապրում է Դուբայում: ՏՏ ոլորտի մասնագետի կիրքը մոտոցիկլներն են, առաքելությունը՝ անկախ կրոնից, տարիքից ու սեռից բոլոր մանուկներին օգնելը:

Արկածախնդիր բայքերը սեփական բիզնես ունենալուց բացի աշխատում է նաեւ Պաղեստինի երեխաների օգնության ֆոնդում: Առաջին հայացքից նրա աշխատանքը պարզ է ու հասկանալի՝ գումար հավաքել, բայց թե ինչպես,  արդեն հարցի երկրորդ կողմն է: Ուիսամն իր մոտոցիկլով շրջում է աշխարհում, պատմում երեխաների մասին ու խնդրում օգնել:

Մարտի 1-ին Ուիսամը սկսել է իր երրորդ ճամփորդությունը: Այցելելու է 110 երկիր, անցնելու՝ 240 000 կմ: Նոր նախագծում Հայաստանը երկրորդ երկիրն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում