ԱԱսպրամ Սարատիկյան

ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ

ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ

Հունվարի 10-ին՝ երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ամփոփիչ քննություններում ցուցաբերած արդյունքները՝ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։

Ամփոփելով հանդիպումը՝ ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական ծառայության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, անվտանգության կանոններին, պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ։ 

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում