ՎՎարդուհի Հարությունյան

«Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի զինված ուժերի հյուսիսային հրամանատարության շտաբին հարվածելու մասին

«Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի զինված ուժերի հյուսիսային հրամանատարության շտաբին հարվածելու մասին

Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ մի քանի անօդաչուով հարվածել է Իսրայելի զինված ուժերի հյուսիսային հրամանատարության շտաբին: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները՝ տարածելով հարվածի կադրերը:

Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն անցյալ շաբաթ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի և երեկ Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ավագ հրամանատար Վիսամ ալ-Թավիլի սպանությունների պատասխանն է:

Լրատվամիջոցների տվյալով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, պատճառվել է աննշան վնաս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում