ՄՄարիամ Մխիթարյան

Չինական COSCO բեռնափոխադրող ընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել փոխադրումները

Չինական COSCO բեռնափոխադրող ընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել փոխադրումները

Չինական պետական ​​նավագնացության հսկա COSCO Shipping-ը, որին բաժին է ընկնում համաշխարհային առևտրի մոտ 11%-ը և աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում բեռնարկղային բեռնափոխադրումների ոլորտում, դադարեցրել է նավարկել Իսրայելի նավահանգիստներ։ Այդ մասին հայտնել է իսրայելական Globes տնտեսական պարբերականը:

Իսրայելում COSCO-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Իսրայելական նավահանգստի ներկայացուցիչները հայտարարել են, որ ստուգում են տեղեկությունը:

Վերջերս իսրայելցի ձեռնարկատերերը բազմիցս նշել են, որ դժվարություններ են ունենում չինական չիպերի և այլ էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման հարցում, որոնք անհրաժեշտ են տեղական բարձր տեխնոլոգիաների համար: Նրանց կարծիքով՝ Չինաստանի իշխանությունները միտումնավոր բարդացնում են այդ գործընթացը։ Խոսքը երկակի նշանակության արտադրանքի մասին է, որը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար։

Ըստ Globes պարբերականի՝ չինական կողմի որոշումը կայացվել է ոչ այնքան Կարմիր ծովում հուսիների հարձակումների, որքան պաղեստինցիներին աջակցելու պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում