ԱԱսպրամ Սարատիկյան

Վայոց ձորի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Վայոց ձորի մարզպետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Հունվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներին․ ՀՀ վարչապետի որոշումների համաձայն՝ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը նշանակվել են Վայոց ձորի մարզպետի տեղակալներ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

«Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք, իսկ Նանե Ասատրյանին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։

 

Այնուհետև Կոլյա Միքաելյանը կատարեց աշխատանքային հարաբերություններին առնչվող մի շարք ընդհանուր դիտարկումներ՝ շեշտադրելով փոխըմբռնման, վստահության և աջակցության սկզբունքով աշխատելու և աշխատանքում խնդիրները բոլոր տեսանկյուններից կարևորելու հանգամանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում