ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնն առաջիկա օրերին կարող է փոփոխություններ կատարել կառավարությունում. BFMTV

Մակրոնն առաջիկա օրերին կարող է փոփոխություններ կատարել կառավարությունում. BFMTV

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է առաջիկա օրերին կառավարության վերադասավորումների հնարավորությունը, հաղորդում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է լքել Մատինյոն պալատը:  Le Figaro թերթը հարցում է արել, որի տվյալների համաձայն՝ ֆրանսիացի ընտրողների երկու երրորդը ցանկանում է, որ Բորնը հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ Փոփոխություններ են սպասվում նաև կառավարությունում:

Le Figaro-ն միաժամանակ նոր վարչապետի ակնհայտ թեկնածուի անուն չի նշում: Ըստ հարցումների՝ ֆավորիտ դառնալու որոշակի շանսեր ունեն ազգային կրթության նախարար Գաբրիել Աթալը (36%) և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը (31%):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում