ԼԼուսինե Մուրադյան

Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով հնարավոր է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով հնարավոր է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

 

«Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

 

Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին:

 

Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հնարավոր է դիմել թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելել քաղաք Երևան, Պուշկինի 56Ա։
 
Պաշտպանին հնարավոր է դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,- նշվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում