ԼԼուսինե Մուրադյան

Թեղուտ գյուղի «Սարի հողեր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է

Թեղուտ գյուղի «Սարի հողեր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 3-ին՝ ժամը 18։34-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է խոտի դեզ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեղուտ գյուղի «Սարի հողեր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ հունվարի 4-ին՝ ժամը 03:18-ին: Այրվել է մոտ 30 տոննա կուտակած անասնակեր: 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1 ինժեներական տեխնիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում