ՎՎարդուհի Հարությունյան

Միջազգային հանրությունը պետք է Մերձավոր Արևելքում հակամարտության լուծում պարտադրի. Բորել

Միջազգային հանրությունը պետք է Մերձավոր Արևելքում հակամարտության լուծում պարտադրի. Բորել

Միջազգային հանրությունը պետք է ելք գտնի Մերձավորարևելյան տարածաշրջանում հակամարտությունից, քանի որ Իսրայելն ու Պաղեստինը երբեք չեն կարողանա համաձայնության գալ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ես կարծում եմ, որ այս 30 տարվա ընթացքում մենք հասկացանք, որ հակամարտության լուծումը պետք է պարտադրվի դրսից, քանի որ կողմերը երբեք չեն կարողանա համաձայնության հասնել»,- ասել է Բորելը:

Նա նախազգուշացրել է. «Եթե այդ ողբերգությունը շուտով չավարտվի, ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում