Էջմիածնում տեղի ունեցավ «Հիշում ենք եւ պահանջում» ակցիայի մեկնարկը

Էջմիածնում տեղի ունեցավ «Հիշում ենք եւ պահանջում» ակցիայի մեկնարկը

Ոչ թե ցավ ու մորմոք, այլ արարում, կառուցում եւ ինքնահաստատում. այս պատգամով եւ տերունական աղոթքով հայոց հոգեւոր մայրաքաղաքում մեկնարկեց «Հիշում ենք եւ պահանջում» ակցիան: Դրա շրջանակներում «Մեր տունը» հկ-ի անդամներն աշխարհի երիտասարդներին տեղեկատվական բացիկներ են ուղարկում, որտեղ մի քանի տողով ներկայացնում են ամոթալի ոճիրը:

Բացիկները կկցվեն անմոռուկներին եւ կսփռվեն աշխարհով մեկ: Նախաձեռնության մեկնարկին ներկա գտնվելու և 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու արարողությանը մասնակցելու ցանկություն էին հայտնել մի շարք մտավորականներ, արվեստի եւ գրականության ներկայացուցիչներ, նաեւ՝ քաղաքի ղեկավարությունը: 

Հանդիպմանը ներկա իրավաբաններն առաջ քաշեցին տեսակետ, որ ոճիրն իրականացրած օսմանյան կայսրությունը 1919-ին ինքն առաջինն է ճանաչել այդ փաստը, իսկ նրան փոխարինած Թուրքիայի հանրապետությունը, որպես կայսրության իրավահաջորդ, չի բեկանել դատարանի այդ որոշումը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում