ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կա տուժած

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09։54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում։ Տան բնակիչը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։17-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում