ԼԼիլիթ Ասատրյան

2023-ի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների

2023-ի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել տարեվերջյան խորհրդակցություն։ Այդ մասին ասված է ՏԿԵՆ Ֆեյսբուքի էջում:

 

«Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։

 

Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։

 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Արարատի մարզպետների աշխատակազմերին, ինչպես նաև Աշտարակի, Արտաշատի, Մասիսի, Վաղարշապատի, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի, Գորիսի, Տեղի և Վայքի համայնքապետարանների աշխատակազմերին։

 
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է
 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար շնորհակալագրեր են տրվել 10 մարզպետի աշխատակազմերի մի շարք աշխատակիցների»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում