Սուրեն Պապիկյանն Արիության մեդալ է հանձնել սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 27-ին հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։


Զինծառայողը տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող էր անցել:









