ԼԼուսինե Մուրադյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով:
 
«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
 
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
 
Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:
 
Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում