Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյան Ջայշանկարը:
Նա ժամանել է Ռուսաստան, որի շրջանակում բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ջայշանկարը տեղեկացրել է, որ արդեն հասցրել է հանդիպել ՌԴ փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ, պայմանավորվել, որ հաջորդ տարվա սկզբին հանդիպում կանցկացվի բանակցային խմբերի միջև։










