ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը հաջողությամբ հետ է մղել ուկրաինական կողմի հակահարձակումը. Շոյգու

Ռուսաստանը հաջողությամբ հետ է մղել ուկրաինական կողմի հակահարձակումը. Շոյգու

Ռուսաստանի զինված ուժերը կատարել են 2023 թվականի հիմնական խնդիրը՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այս տարի հիմնական ջանքերը կենտրոնացած էին հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու վրա, հիմնական խնդիրը ուկրաինական կողմի հակահարձակումը խափանելն էր, ինչի մասին հայտարարվել էր Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և դրա դաշնակիցների կողմից: Այս խնդիրը հաջողությամբ իրականացվել է»,- հայտարարել է նա:

Շոյգուն ընդգծել է, որ խնդիրն իրագործվել է արդյունավետորեն կառուցված պաշտպանական գծերի, տեխնիկայի հուսալիության և զինծառայողների վճռական գործողությունների շնորհիվ։

Ռուսական կողմը ավելի ու ավելի շահեկան դիրքեր է գրավում և ընդլայնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ ընդգծել է Ռուսաստանի ՊՆ ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում