ԼԼիլիթ Ասատրյան

Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Աշոցքի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։

Բքի պատճառով Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում