ԼԼիլիթ Ասատրյան

Սպասարկող ընկերությունները հանրապետության ճանապարհներին 24-ժամյա հերթապահություն են իրականացնում

Սպասարկող ընկերությունները հանրապետության ճանապարհներին 24-ժամյա հերթապահություն են իրականացնում

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Կապալառուներն իրականացնում են ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներ աղավազային խառնուրդով։ Որոշ տարածաշրջաններում աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, սպասարկող ընկերությունները կատարում են 24-ժամյա հերթապահություն։

Այս պահին Մ-4, Երևան-Սևան միջպետական ճանապարհին կատարվող աշխատանքները ներկայացնող տեսանյութն՝ այստեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում