ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրության վավերացման շուրջ քննարկումը

Թուրքիան կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրության վավերացման շուրջ քննարկումը

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության վավերացման քննարկումը:

Հանձնաժողովի օրակարգի համաձայն՝ նիստում նախատեսվում է քննարկել 10 առաջարկ, որոնք վերաբերում են միջազգային ակտերի հաստատմանը: Դրանց թվում է Շվեդիայի վերաբերյալ արձանագրությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Շվեդիայի հայտին հավանություն տալու հարցը կապում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում