ՔՔրիստինա Մկրտչյան

Լույս է տեսել «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր» գիրքը

Լույս է տեսել «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր» գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը:

«Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում:

Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, կինոգործիչներ: «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը եզակի հրատարակություն է:

Գրքում տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։

600 էջանոց այս գրքում ժողովված են շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և այլ նյութեր։ Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում