ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

«Նախարար Ֆիդանը մատնանշել է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱԳՆ ներկայացուցչի խոսքը։

Ռուսաստանն ավելի վաղ առաջարկել էր մոտ ապագայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի հրավերներ է ուղարկել: Միևնույն ժամանակ, նա ձեռնպահ է մնացել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը քննարկելու նպատակով ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում