ԼԼուսինե Մուրադյան

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցումներն այսուհետ կկատարվեն էլեկտրոնային եղանակով. նախագիծ

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցումներն այսուհետ կկատարվեն էլեկտրոնային եղանակով. նախագիծ

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև հարաբերություններում թղթայինից անցում կկատարվի էլեկտրոնային ծանուցումների: Էլեկտրոնային ծանուցումները կկատարվեն ՊԵԿ էլեկտրոնային հարթակով: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

«Փաթեթով սահմանվում է, որ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վարչարարությունները և հանրային գործառույթները ներկայացնելիս իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ծանուցելու են տեղեկությունները ոչ թե թղթային եղանակով կամ այլ ձևով, այլ հասանելիություն են ունենալու ՊԵԿ հարթակին, ծանուցման մասին տեղեկությունները տեղադրվելու են ՊԵԿ համակարգում:

Ծանուցման մասին տեղեկությունը հայտնվելու է յուրաքանչյուրի անձնական գրասենյակում, որը հաստատվելու է համակարգի կողմից, և դա տեղադրելուց 3 աշխատանքային օր հետո, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ծանուցումը համարվելու է պատշաճ»,- ասաց նախարարի տեղակալը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն ասաց, որ կարգավորումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության, ՄԻՊ-ի, ԲԴԽ-ի կողմից բացասական կարծիքներ են տրվել, նշվել է նաև, որ իրավաբանական անձանց ծանուցման իրավունքը պատշաճ կերպով չի իրականացվում: Ըստ նախարարի տեղակալի՝ որոշ բացասական կարծիքներ ընդունվել են, հետո նախագիծը ներկայացվել է նախարարական կոմիտեի քննարկման և ստացել դրական եզրակացությունը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատեց` եթե հիմնական փոփոխություն է արվում, և թուղթը փոխարինվում է էլեկտրոնայինով, ապա լավ կլինի, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը համընդհանուր լինի, մեկ միասնական համակարգով արվի:

Արա Մկրտչյանն արձագանքեց՝ միասնական լուծում կտրվի հարցին միայն միասնական նույնականացման համակարգի ներդրումից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում