ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիան արգելափակել է ԵՄ մասնակցությունը Կարմիր ծովում ԱՄՆ գործողությանը. El Confidencial

Իսպանիան արգելափակել է ԵՄ մասնակցությունը Կարմիր ծովում ԱՄՆ գործողությանը. El Confidencial

Իսպանիան վետո է կիրառել Կարմիր ծովում նավարկության ազատության և նավերի անվտանգության ապահովմանն ուղղված՝ ԱՄՆ գործողությանը Եվրոպայի մասնակցության հանդեպ։ Այդ մասին հայտնում է El Confidencial թերթը։

Տեղեկությունների համաձայն՝ Մադրիդն ի սկզբանե ձգտել է ամբողջ համայնքի ներգրավմանն առաքելությանը։ Այդպիսով, դեկտեմբերի 20-ին հրավիրված արտակարգ նիստի ժամանակ ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն միաձայն հավանություն է տվել նախաձեռնությանը մասնակցելուն Atalanta գործողության ընդլայնման միջոցով։

Սակայն, ըստ պարբերականի, դեկտեմբերի 21-ին Մադրիդը փոխել է իր դիրքորոշումը և վետո է կիրառել այդ որոշման հանդեպ: Եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրները թերթին հայտնել են, որ Իսպանիայի կառավարությունը գործընկերներին չի բացատրել «իր դիրքորոշման փոփոխությունը»։

Դեկտեմբերի 20-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները որոշել են մասնակցել ԱՄՆ-ի Prosperity Guardian գործողությանը` ապահովելու Կարմիր ծովում նավարկության ազատությունն ու նավերի պաշտպանությունը:

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի ապստամբները (հուսիները) հայտարարել են, որ հարձակումներ են իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չեն տա Իսրայելի հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարեցվի։ Ի պատասխան՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Կարմիր ծովում Prosperity Guardian գործողություն սկսելու մտադրության մասին՝ նավագնացության ազատությունն ու նավերի անվտանգությունն ապահովելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում