ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը. Ֆիդան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է: Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագիր:

«Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը շարունակելու ենք առաջ տանել՝ Ադրբեջանի հետ համատեղ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային զարգացումները»,- ասել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում