ԳԳոհար Սարգսյան

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան, Դավթաշեն թաղամաս)։

 

 

Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը.
- ապահովված չի եղել բնական և (կամ) արհեստական օդափոխության, ձեռքերի լվացման համար նախատեսված պայմաններով.
- կառույցի պատերը և աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել կատարել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը.
- սարքավորումները և պարագաները չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։
 
 

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում