ԼԼուսինե Մուրադյան

Նոր հիբրիդային ուսումնական միջավայրեր՝ ուսհաստատություններում

Նոր հիբրիդային ուսումնական միջավայրեր՝ ուսհաստատություններում

ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաների անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ կրթության ոլորտում անհրաժեշտ է ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների, բոլոր ոլորտներում փորձառության զարգացման և կրթության ռազմավարության բնագավառներում՝ հետևելով արագ աճող աշխարհի նորարարություններին և ստեղծելով համատեղ ստեղծագործող անհատների համայնք։ ՖաբԼաբերը նոր տեխնոլոգիական հանգույցներ են՝ վերանայելու կրթական համակարգերը և ստեղծելու նոր հիբրիդային ուսումնական միջավայրեր բոլոր տարիքի անհատների համար: Որոշման ընդունման արդյունքում կիրականացվի հեռավար և առկա հանդիպումներ «Լաբսթերի» 100+ վիրտուալ լաբորատորիաների կատալոգի միջոցով, որը ներառում է կենսաբանության, քիմիայի և այլ թեմաներ:

2023-24-ին ծրագրին կմասնակցեն 38 մենթոր դպրոցների ԲՏՃՄ առարկաներ դասավանդող 2-ական ուսուցիչ և շուրջ 10000 սովորող: 2024-2025 և 2025-2026 թթ. նախատեսվում է մի քանի անգամ ավելացնել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների թիվը: 1 տարվա ընդհանուր ծախսը կազմում է 10,000.84 եվրո, որը ներառում է ծրագրի ներբեռնումը և օգտագործումը, վերապատրաստում և ուսուցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում