ԼԼիլիթ Ասատրյան

Փլվածք Շիրակի մարզի Բյուրակն գյուղի հանքի տարածքում. կա զոհ

Փլվածք Շիրակի մարզի Բյուրակն գյուղի հանքի տարածքում. կա զոհ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։10-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է վարորդի խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:

 

Փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում