Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է հատկապես մանկաբուժական շարժական թիմերի աշխատանքը: Իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 5000-ից ավելի երեխայի առողջության և սնուցման գնահատում, շուրջ 3000 երեխայի կցագրում համայնքի ԱԱՊ բուժհաստատությունում, հոգեբանական աջակցության ու խորհրդատվության տրամադրում:
Հանդիպմանը մատնանշվել են համագործակցության գերակա ուղղությունները`
- հոգեկան առողջության պահպանման ծառայությունների հասանելիություն` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով.
- նորածինների և երեխաների սնուցում.
- առողջ ապրելակերպի խթանում.
- իմունիզացիայի ծրագրի աջակցություն.
- հաճախ հանդիպող հիվանդությունների` հիվանդանոցային վարման ուղեցույցների մշակում և կիրառում։










