ԳԳոհար Սարգսյան

Չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ ԼՂ հարցը լուծվել է. Փաշինյան

Չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ ԼՂ հարցը լուծվել է. Փաշինյան

Ճշմարտությունն ասելը՝ նշանակում է իմանալ այն. ԼՂ խնդրի կարգավորման հարցում երբեք չի եղել տարբերակ, որ առաջարկի լուծում: Այս մասին Հանրային Հ/Ը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որ սեղանին եղել են, ենթադրել են ԼՂ խնդրի չլուծում, այսինքն` չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ ԼՂ հարցը լուծվել է: Այդպիսի մի տարբերակ եղել է 1999 թ. որը ստորագրելու դեպքում կարելի էր ասել, որ  ԼՂ հարցը լուծվել է, դա Մեղրիի և ԼՂ փոխանակումն էր, որ դրանով կարող էր ավարտվել, և որ հարցը փակվեց. այսինքն` Մեղրիի շրջանը հանձնվում էր Ադրբեջանին, ԼՂ-ն` Հայաստանին. դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ ԼՂ հարցը լուծվում է, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկա: Սա ինչ-որ առումով նաև հատուկ էր արվածիմ ընկալմամբ, որ ԼՂ հարցը միշտ որպես մահակ հնարավոր լինի պահել ՀՀ-ի գլխին, գուցե ոմանք մտածում էին` նաև Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով` երբ դու ունես կանխատեսելիության միջավայր կամ հնարավորություն` պրոցեսը դարձնել կանխատեսելի, կարող ես քննարկել և որոշում կայացնել, երբ չգիտես կամ բացարձակ հնարավորություն չկա պրոցեսը դարձնել կանխատեսելի, այն դառնում է անհնար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում