ՎՎարդուհի Հարությունյան

Սերբիայում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել արտահերթ ընտրությունների արդյունքներից

Սերբիայում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել արտահերթ ընտրությունների արդյունքներից

Սերբիայի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ Բելգրադում բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք բողոքել են խորհրդարանական և մունիցիպալ արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանական ընտրությունում:

Ցուցարարները իշխող ուժին մեղադրել են ընտրակեղծիքների համար: ԶԼՄ-ները գրում են, որ ցույցերի ժամանակ անկարգություններ են գրանցվել: Քաղաքացիները պահանջել են ևս մեկ ընտրություն անցկացնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում