ԳԳոհար Սարգսյան

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Դեկտեմբերի 20-ին, 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
 
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-ին, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ, դեկտեմբերի 23-ին, 24-ին՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
 
Երևանում՝ դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։
Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում