ՄՄարիամ Մխիթարյան

Սերբիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է նախագահ Վուչիչի կուսակցությունը

Սերբիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է նախագահ Վուչիչի կուսակցությունը

Երեկ Սերբիայում տեղի են ունեցել  արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ: Ձայների նախնական հաշվարկի արդյունքի համաձայն՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանի արտահերթ ընտրությունում:

Ընտրական հանձնաժողովի համաձայն՝ «Սերբական առաջադիմական կուսակցությունը» ստացել է ձայների 49,84 տոկոսը: Երկրորդ տեղում է «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը՝ ձայների 22,9 տոկոսով։ Դաշինքն իշխող ուժին մեղադրել է  ընտրակեղծիքների համար և հայտարարել, որ երկրում քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո բողոք է ներկայացնելու պետական ընտրական հանձնաժողով:

Վուչիչն ավելի վաղ  վստահություն էր հայտնել, որ իր քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն կստանա երկրի խորհրդարանում՝ 250-ից 130 մանդատ։ Նա նաև նշել էր, որ ակնկալում է, որ Բելգրադը ընտրություններից հետո կշարունակի իր ուղին դեպի ԵՄ և Կոսովոյի ու Մետոհիայի հարցի շուրջ բարդ բանակցությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում