ՄՄարիամ Մխիթարյան

Աբդել Ֆաթթահ աս-Սիսին վերընտրվել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Աբդել Ֆաթթահ աս-Սիսին վերընտրվել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում

Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին վերընտրվել է ևս մեկ ժամկետով։

Երկրի Ազգային ընտրական հանձնաժողովը Կահիրեում ներկայացրել է նախագահի ընտրության պաշտոնական արդյունքը: Աս-Սիսիի թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 89,6 տոկոսը՝ 39.702.451 քաղաքացի։ Նախագահի մյուս երեք թեկնածուները ստացել են ընտրություններին մասնակցած եգիպտոսցիների ձայների 1,9-4,5 տոկոսը։

Եգիպտոսում նախագահի ընտրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-12-ը։ Եգիպտոսի ​​օրենսդրության համաձայն՝ պետության ղեկավարն ընտրվում է վեց տարի ժամկետով։

Եգիպտոսի նախորդ նախագահական ընտրությունում՝ 2018 թվականին, աս-Սիսին ստացել էր քվեների ավելի քան 97%-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում