ԼԼիլիթ Ասատրյան

Քոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Քոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։

«ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձաններ՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով։

Տեղում շինարարներին հանձնարարվել է մաքրել տարածքները մնացած շինարարական աղբից և տախտակամածներից։

Նշենք, որ Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները վերսկսվել էին 2022 թ․։ Սեղանատան հատակին բացված թոնրի և ջրավազանի տարածքների հասանելիությունը համապատասխան կահավորմամբ սահմանափակվել է: Հատակը կնորոգվի հաջորդ տարի։

Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները ևս ավարտվել են, տարածքը մասնակի բարեկարգվել է, ճիմապատվել, կառուցվել է հենապատ։ Սբ Ամենափրկիչ եկեղեցու ներսում ջրերի շարունակական ներթափանցումն ու կաթոցները վերացվել են»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում