ԱԱրսեն Մկրտչյան

Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտաբերվել է վաղ միջնադարյան համալիր

Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտաբերվել է վաղ միջնադարյան համալիր
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվում են պեղումներ: Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում հնագիտական պեղումներ են կատարվել նաև Ագարակի հնավայրում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

««Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումների արդյունքում հայտաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր, որոնց պահպանման նպատակով փոխվել է ծանապարհի կառուցման ծրագիծը, մշակվել է Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվում է նոր ծրագծով։

Այն հատվածը, որտեղով այժմ անցնում է Հյուսիս-հարավը, դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ Հյուսիս-հարավ ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում: Հնում այս ճանապարհը չի եղել լոկ հաղորդակցման միջոց, այն առևտրի, մշակույթների շփման, գաղափարական պատկերացումների փոխանակման ուղի է եղել։ Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում բացահայտվում են նաև Մետաքսի ճանապարհի հետքերը, վերականգնվում է այդ ճանապարհը՝ նաև նոր շունչ, կենդանություն պարգևելով», նշված է  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տրածած հաղորդագրությունում։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում