ԳԳոհար Սարգսյան

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել. կա տուժած

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել. կա տուժած

Դեկտեմբերի 17-ին` ժամը 08:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում այրվում է ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել են Land Rover (վարորդ՝ Գ. Գ.) և Mercedes-Benz (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները. Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և արգելափակվել։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։20-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում