Հայկական «Ռալլի» խմբի հաջողությունը խորհրդային միության բեմերում

Հայկական «Ռալլի» խմբի հաջողությունը խորհրդային միության բեմերում

Խորհրդային տարիներին ամեն նախաձեռնություն պետք էր համապատասխանեցնել երկրի գաղափարախոսությանն ու համաձայնեցնել կուսակցական ղեկավարության հետ:

Մի խումբ հայ երիտասարդներ երաժշտական նոր խումբ ստեղծեցին, որը միանգամից գրավեց Մոսկվայի գրաքննության կենտրոնների ուշադրությունը: Երաժիշտներից մեկը ներկայումս հայտնի կոմպոզիտոր ու գործիքավորող Արա Գեւորգյանն էր: Խմբի երգացանկն ու ոճն անմիջապես գրավեց  հանդիսատեսին. այն առաջադեմ էր ու մի փոքր կապիտալիստական: 

«Ռալլի» նվագախումբը մեծ անակնկալ էր երաժշտասեր հանրության համար, դասական էլեմենտներով ռոքն ու հայկական մոտիվները միանգամից  գերեցին երիտասարդությանը: Առաջին ելույթից  հետո «Ռալլին» հայտնվեց  այն ժամանակ միակ հեռուստաալիքի եթերում: Կարճ ժամանակ անց խումբն արդեն բավականին հայտնի էր եւ համամիութենական փառատոնին մասնակցելու իրավունք վաստակեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում