ԼԼուսինե Մուրադյան

ՍԱՏՄ-ն հորդորում է սննդամթերք ընտրելիս խախտում նկատելիս զանգահարել 118

ՍԱՏՄ-ն հորդորում է սննդամթերք ընտրելիս խախտում նկատելիս զանգահարել 118

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ իրականացրել են համատեղ նախագիծ՝ տարածելով ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկ՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել. ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկները փակցված են Երևանի մետրոպոլիտենի գործող շարժակազմերի բոլոր վագոններում, ինչպես նաև հանրապետության մարզերի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի յուրաքանչյուր միավորում:

Հիշեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի անվճար հեռախոսահամարը՝ 118, և, սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս, զանգահարեք»,- նշվում է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում