ԱԱրսեն Մկրտչյան

Ռոբերտ Խաչատրյանը Կանադայի դեսպանին է ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները

Ռոբերտ Խաչատրյանը Կանադայի դեսպանին է ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհավորել Էնդրյու Թըրներին նշանակման և ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման կապակցությամբ, հույս հայտնել, որ սա նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:

 

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության, օդատիեզերական ոլորտների կարգավորման, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ռազմարդյունաբերության համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում