ԼԼուսինե Մուրադյան

Միրզոյանը Ռաբաբ Ֆաթիմայի հետ քննարկել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների մարտահրավերները

Միրզոյանը Ռաբաբ Ֆաթիմայի հետ քննարկել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների մարտահրավերները

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Երկուստեք անդրադարձ է կատարվել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առկա մարտահրավերներին, այդ թվում՝ լոգիստիկ և կլիմայական փոփոխությունների համատեքստում:
 
Ընդգծվել է, որ Երևանում նախարարական հանդիպման անցկացումը վկայում է այդ մարտահրավերներին արդյունավետ արձագանքի և լուծումների հասնելու ՀՀ պատրաստակամության և ջանքերի մասին: ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի բարձր հանձնակատարը հույս են հայտնել, որ նախարարական հանդիպումն իր ներդրումը կունենա նաև 2024 թ. հունիսին Կիգալիում կայանալիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովի ռազմավարական ուղղությունների նախանշման հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում