ԼԼիլիթ Ասատրյան

ԱԽ քարտուղարը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից:

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում