ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարները դուրս են բերել Սիսիան-Տաթև ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաները

Փրկարարները դուրս են բերել Սիսիան-Տաթև ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաները

Դեկտեմբերի 14-ին` ժամը 20։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ: Փրկարարները քարշակման եղանակով դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից, օգնություն ցուցաբերել 15 մարդատար ավտոմեքենայի (30 ուղևոր). տրանսպորտային միջոցները շարունակել են ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում