ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Այսօր հյուրընկալել եմ իմ հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության եկամուտների գործակալության պատվիրակությանը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

 
«Հանդիպմանը կարևորել եմ երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

 

Քննարկել ենք նաև երկու մարմինների միջև արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները և պայմանավորվածություն ձեռք բերել, որ առկա տրանսֆերային ստուգումների և նախնական գնագոյացման պայմանավորվածության (Advanced Pricing Agreement) շրջանակից բացի, համագործակցությունը կներառի նաև հարկային վարչարարության ընթացքում մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունների զարգացումը։

 

Հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում