ԱԱնժելիկա Ժամհարյան

Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

 

«Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

Շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

 

Այցի ավարտին պատվիրակության անդամները եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Մաքսիմ Միրոնովը ջրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 2001 թ. տնկած եղևնին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում