Պետական սեփականություն հանդիսացող 4 անշարժ և 1 շարժական գույք կամրակցվի Պետգույքի կառավարման կոմիտեին

ԼԼիլիթ Ասատրյան

ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով իրականացվող ուսումնասիություններով շահագրգիռ անձանց միջև կնքվել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել թվով 6 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ տրամադրելով նշված գույքերից Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով արդեն իսկ գրանցված գույքերի ցանկը և առաջարկել հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5‑րդ հոդվածի կարգավորումները՝ դրանք ամրակցել պետական գույքի կառավարման կոմիտեին։

Վերոնշյալի համար հիմք են հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճիռները։

Կառավարությունը նիստի ընթացքում հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր արդեն իսկ պետական սեփականություն հանդիսացող՝ 4 անվանում անշարժ և 1 անվանում շարժական գույքն ամրակցել Կոմիտեին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և մեկ շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը՝ շուկայական մոտարկված արժեքը, 2 մլրդ 100 մլն դրամ է, ինչպես նաև ՀՀ-ին է վերականգնվել շուրջ 79 մլն դրամ:

«Նշված գույքերից 5-ի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,- ասաց Վարդապետյանը:

Նա տեղեկացրեց, որ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից 3 հողատարածքները:

«Նշեմ հողատարածքների չափերը. 21 498.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք: 1687.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք, երրորդը՝ 14 260.9 քմ մակերեսով հողամաս և 25.6 քմ մակերեսով տարածք: Կառավարության որոշման նախագծում նշված մյուս մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժական Rangrover մակնիշի տրանսպորտային միջոցը, պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- մանրամասնեց գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ ևս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում:

«Մեր կողմից համապատասխան գրությամբ Պետգույքի կառավարման կոմիտեն կրկին կտեղեկացվի գույքի ամրացման անհրաժեշտության մասին»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում